ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները ցավակցություն են հայտնել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

Եվրամիությունն անկեղծ ցավակցություն է հայտնում Իրանի նախագահ Ռաիսիի և արտգործնախարար Աբդոլլահիանի, ինչպես նաև երկրի պատվիրակության և անձնակազմի մյուս անդամների՝ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվելու կապակցությամբ։ Դրա մասին սոցցանցերում գրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելն իր հերթին գրել է. «Եվրամիությունը ցավակցություն է հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիի, արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանի և ողբերգական վթարի հետևանքով զոհված իրանցի մյուս բարձրաստիճան պաշտոնյաների մահվան կապակցությամբ»: