Կիրանցի ճանապարհից քաղաքացիներին բերման ենթարկելիս վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը

Կիրանցի ճանապարհից քաղաքացիներին բերման ենթարկելիս վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը։ Այս մասին հայտնել է Բագրատ Սրբազանը։

«Վնասել են Արսեն Գրիգորյանին։ Մշակույթի գործիչ, ճանաչված, սիրված վաստակավոր մարդ, հայրենասեր մարդ, իր երգածն ու ապրածը նույնն են։ Ահավասիկ»,- ասաց  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նշենք, որ քիչ առաջ Կիրանց գյուղ տանող ճանապարհին իրավիճակը լարվել էր։ Կարմիր բերետավորները բռնի ուժով բերման էին ենթարկում քաղաքացիներին։ Կադրերում երևում էր, որ քաղաքացին ընկնում է գետնին, կորցնում գիտակցությունը, սակայն բերետավորներն ուժ կիրառելով, նրան բերման էին ենթարկում։ Ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի: