Ո՞վ կգլխավորի Եվրամիությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում
Բրյուսելում հունիսի 17-ին մեկնարկում են առաջիկա հինգ տարիներին Եվրամիության ղեկավարների ընտրության շուրջ բանակցությունները։ Հանդիպման մասնակիցները պետք է որոշեն Եվրահանձնաժողովի ղեկավարի, Եվրոպական խորհրդի նախագահի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն հանձնակատարի ընտրությանն առնչվող հարցերը։
ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները ստիպված կլինեն հաշվի նստել որոշակի իրողությունների հետ և պահպանել աշխարհագրական, գենդերային և կուսակցական հավասարակշռությունը։
Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի ակնհայտ ֆավորիտը նրա ներկայիս նախագահ գերմանուհի Ուրսուլա ֆոն դեր Լայենն է։ Սակայն որպես իրական հավակնորդներ են ճանաչվել նաև իտալացի Մարիո Դրագին և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, հայտնել է Euronews-ը։
Ֆոն դեր Լայենի օգտին են վկայում նրա ներկայացրած Եվրոպական ժողովրդական կուսակցության հաղթանակը Եվրախորհրդարանի ընտրություններում, ինչպես նաև հաստակամությունը, որով նա գործում է։ Նման տեսակետ են արտահայտել վերլուծաբանները։
«Եվրոպական խորհուրդը ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնելու համար հիմնավոր փաստարկ կունենա: Այսպես ասենք՝ այն բավականին արագ ավարտում է գործընթացը», ասում է Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Սոֆյա Ռուսակը։
Ըստ նրա՝ մարդկությունն ապրում է շատ բուռն աշխարհաքաղաքական ժամանակներում: «Աշխարհին սպառնում է Թրամփի հավանական նախագահություն ևս մեկ ժամկետ։ Ըստ իս, ԵՄ ղեկավարները իսկապես շատ են ցանկանում, որ հնարավորինս արագ ստեղծվի նոր հանձնաժողով՝ նոր օրակարգով», -ասում է վերլուծաբանը։
Եվրոպական խորհրդում տարբերակներն ավելի բաց են, թեև ամեն ինչ վկայում է նրա մասին, որ ԵԽ-ն գլխավորում է սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչը։ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուներն են Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտան և Դանիայի կառավարության ղեկավար Մետե Ֆրեդերիկսենը։
Ինչ վերաբերում է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատարի դիրքորոշմանը, ապա այստեղ էլ ավելի շատ հարցեր կան։ Բայց, սկզբունքորեն, այս պաշտոնը պետք է անցնի ազատական գործչին։ Հավանական թեկնածուներն են Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը, Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին և Բելգիայի վարչապետի պաշտոնակատար Ալեքսանդր դը Կրոոն:
Այնուամենայնիվ, ներկա պահին ԵՄ հանձնակատարի թեկնածության առումով հիմնական ֆավորիտը Ռուսաստանի դեմ կոշտ դիրքորոշում որդեգրած Կալլասն է:
Ընտրություններ հարցում բազմաթիվ պահանջներ կան, որոնք պետք է հաշվի առնել։ «Կարծում եմ՝ Կալլասի օգտին մի քանի փաստ կա՝ նա կին է, բալթյան երկրից է։ Նա համապատասխանում է բազմաթիվ կետերի»,- նշում է փորձագետը և հավելում, որ վերջնական պատկերը կարող է հենց այսպիսին լինել կամ՝ բոլորովին այլ պատկեր:
Նա հիշեցրել է, որ հինգ տարի առաջ Եվրամիության ղեկավարների ընտրությունների շուրջ բանակցությունները տևեցին երեք գիշեր։ Այս անգամ իրադարձությունները կարող են ավելի շեշտակի զարգանալ։