Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում խմբակցության դիրքորոշումը․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը Կիրանց գյուղում այսօր ուղիղ եթերի ժամանակ վիրավորանքներ էր հնչեցրել Newday կայքի լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ՝ նրան անվանելով «կին, որն արժանի է արա-ով խոսել», «պրովոկատոր» և այլն։ Միջադեպը https://livenews.am/press/2024/289406/16/17/42/  ծագել էր այն բանից հետո, երբ Նազարյանը ժամանել էր Կիրանց-Ոսկեպար փակված ճանապարհ, որպեսզի գյուղացիներին համոզի բացել այն։ 24News-ը հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին՝ խնդրելով մեկնաբանել Նազարյանի պահվածքը։

-Պարոն Սաղաթելյան, ինչպե՞ս կմեկնաբանեք այսօր Կիրանց գյուղում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքագիծը, համաձա՞յն եք նրա հնչեցրած տեսակետների հետ։

-Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը և չեն արտահայտում խմբակցության պատգամավորների տեսակետը:

Հուսամ` պարոն Նազարյանը դեպքի հետ կապված լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի: Հավելեմ նաև, որ մեզ համար անընդունելի է ԶԼՄ որևէ ներկայացուցչի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը կամ վիրավորանքը: