Հարգելի ուսանողներ, հիշեք, որ այս իշխանությունները խլում են ձեր կյանքի լավագույն տարիները

Ուսանող, շնորհավո՜ր տոնդ։

Ուսանողությունը միշտ եղել է յուրաքանչյուր հասարակության առաջ մղողը, գաղափարական հենքը, իսկ հայ ուսանողությունը նաև աչքի է ընկել իր հայանպաստ ու ազգանվեր գործունեությամբ։

Այս օրերին էլ մենք տեսնում ենք ինչպես է ուսանողը պայքարում: Ուսանողները լսարանում ստանում են գիտելիք իրենց երկիրն ավելի լավը տեսնելու համար, սակայն օրհասարական պահերին իրենց հուժկու պայքարն են ցույց տալիս ընդդեմ անընդունելիության:

Պետականության բացակայության պայմաններում անգամ արտերկրում կրթություն ստացող հայ ուսանողներն էին հաճախ մեր քաղաքական, ազատագրական պայքարի գաղափարախոսության կերտողներն ու իրագործողները։

Եվ պատահական չէ, որ այս օրը՝ մայիսի 16-ն է ընտրվել հայ ուսանողի օր. 1919 թվականի մայիսյան այս օրը որոշում կայացվեց հիմնել Երևանի պետական համալսարանը։

Ցավոք, պատմությունը կրկնվում է։ Մեր հայրենիքը դարձյալ կանգնած է նույն մարտահրավերների առաջ ինչ Առաջին հանրապետության տարիներին։ Ավելի քան 100 տարի անց էլ մեր ոգին անկոտրում է, կամքն՝ անսասան։

Եվ հայ ուսանողը, ի պատիվ իրեն, որպես ազգային արժեքների, գաղափարախոսության ջահակիր այսօր էլ կանգնած է առաջամարտիկի դիրքում։

Հ.Գ. Հարգելի ուսանողներ հիշեք, որ այս իշխանությունները խլում են ձեր կյանքի լավագույն տարիները:

Արմեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից