Ավստրիայի արտգործնախարարը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հնարավորությունը պատրանք է անվանել

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդեր Շալենբերգը, որն Անկարայում է գտնվում պաշտոնական այցով, պատրանք է անվանել Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի հնարավորությունը։

«Թուրքիան արդեն երկար տարիներ հեռանում է ԵՄ-ից խոսքով և գործով։ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը պատրանք է»,- երկուշաբթի ավստրիացի դիվանագետի խոսքերը մեջբերել է Der Standard պարբերականը։

Ընդ որում, Շալենբերգն առաջարկել է դիտարկել «հարևանության իրատեսական հայեցակարգ՝ ամրագրված Անկարայի և Բրյուսելի պրագմատիկ համագործակցությամբ», ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության փոխարեն։

Թուրքիան պաշտոնապես փորձում է հասնել ԵՄ-ին անդամակցության որպես լիիրավ անդամ 2005-ից։ Այժմ բաց են այսպես կոչված բանակցային թղթապանակի 35 դիրքերից 16-ը։ Հիմնական գայթաքարը բանակցություններում Կիպրոսի հիմնախնդիրն է։