Միանգամայն հաշվարկելի էր, որ իշխանությունը մարտի պիտի հանի իր բոլոր գործիքներին, անգամ նրանց, ում վրա Նիկոլը կպցրել էր՝ «բրակ» նակլեյկան ու գցել քաղաքական աղբաման

Բացեցի ծորակը, կներեք, ֆեյսբուքը եւ լուսավոր մի ծակից, կարմրամազ մի տեսականի, մի տրակտատ էր գրել այն մասին, որ Բագրատ Սրբազանի սկսած շարժումը պետք է փրկել հենց Բագրատ Սրբազանից ու նախկիններից, եւ ինքը, սույն առանձնյակը, վաղը հրապարակում է լինելու՝ շարժումը փրկելու համար։ Կոգնիտիվ դիսոնանսի տարբեր փուլերում պացիենտները կարող են տարբեր վարքաբանություն ունենալ, բայց անգամ հումանիստական հոգեթերապիայի հիմնադիր Հեսսմանի տեսության մեջ չկա դեպք, երբ պացիենտը մղվի փրկելու շարժումը՝ հենց այդ շարժման առաջնորդից։

Եւ ուրեմն, ի՞նչ են ուզում մեր լուսավորյալ-լուսանցքային- մարգինալ նիկոլիստները։ Շատ պարզ՝ նրանց նյարդային էրոգեն զոնաները այլեւս չեն դիմանում՝ տեսնելով, որ Բագրատ Սրբազանը կարողացավ ձեւավորել իրապես հանրային հաշտության եւ համախմբման օրակարգ մեկ հարցի շուրջ՝ հեռացնել այս ռեժիմը։ Եւ քանի որ մեր լուսավորյալ-մարգինալ- նիկոլիստ ուժի օրակարգում չկա այս ռեժիմի հեռացումը, ուստի առաջիկա օրերին մենք դեռ շատ կտեսնենք նման հուսահատ ճանկռտոցներ, իդիոտ կոչեր խորհրդարանական ընդդիմությանը, որոնց համար իմ ուշքն էլ առանձնապես չի գնում, բայց այս փուլում իրենք դեռ աշխատում են գրագետ, կտեսնենք հիստերիկ մլավորնեց եւ սկսված իրապես

ազգային-ազատագրական շարժումը հարամելու անկանոն մարմնաշարժումներ։

Չի ստացվելու։

Ու ասեմ՝ ինչի։ Որովհետեւ երբ ձեր բոլոր լամպչկաներով հայտարարում եք, թե պարտվածը չի կարող մնալ իշխանության ու հետո պարտվածի ձեռքից մի կտոր պաշտոն եք վերցում, այստեղ արդեն գալիս է game over իրավիճակ, երբ դուք դառնում եք քաղաքական ֆուֆլո՝ այդ բառի բոլոր հնարավոր ու անհնար իմաստներով։

Միանգամայն հաշվարկելի էր, որ իշխանությունը մարտի պիտի հանի իր բոլոր գործիքներին, անգամ նրանց, ում վրա Նիկոլը կպցրել էր՝ «բրակ» նակլեյկան ու գցել քաղաքական աղբաման։

Այնպես որ, ինչպես կասեր ձեր շեֆը՝ հանգիստ նստեք տեղներդ։

 

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից