Ավարտվեց Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը

Ավարտվեց Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը, որը գերազանցեց նախորդ տարվա սույն միջոցառման արդյունքները։

Եվ այսպես, այս տարվա Պետերբուրգյան ֆորումին ստորագրվել է 982 պայմանագիր՝ 6 տրիլիոն 430 միլիարդ ռուբլու ընդհանուր գումարով, ավելի քան 50 պայմանագրեր՝ արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչների հետ։

SPIEF-2024-ին մասնակցել են ավելի քան 21300 մասնակիցներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ 139 երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից։

Չնայած Արևմուտքի կողմից սահմանված ահռելի պատժամիջոցներին, Ռուսաստանը նոր աշխարհակարգում, ընդգծում է իր առաջատարությունը`բոլոր ոլորտներում։

 

Աղվան Պողոսյան