ԳԱԱ-ն փակել էր իր դռները Բագրատ Սրբազանի առջև, նրան դիմավորեց Աշոտ Մելիքյանը

Գրողների միությունից դեպի նույն՝ Բաղրամյան պողոտայի վրա գտնվող Գիտությունների ազագային ակադեմիա շարժված երթի մասնակիցները՝ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ակադեմիայի դռները փակ գտան։

ԳԱԱ ղեկավարության հասցեին ուղղված «ամոթ, ամոթ» վանկարկումներով ակցիայի մասնակիցները հեռացան գլխավոր շենքից։
«Ես չուզեցի մտնել։ Մեր Տերն ասում է, որտեղ Ձեզ կընդունեն, մտեք ասեց՝ խաղաղություն ձեզ, ողջույն ձեզ։ Եթե որևէ տեղ խնդիր կա, կոշիկների, ոտքերի փոշին թափ տվեք ու խաղաղությամբ հեռացեք»,-ասավ Բագրատ Սրբազանը։
Սրբազանին դիմավորեցին ԳԱԱ Պատմության ինստիտուտի նախագահ Աշոտ Մելքոնյանն ու աշխատակիցները։