Բագրատ Սրբազանին Նկարիչների միությունում և Գրողների միությունում ջերմորեն դիմավորեցին

Նկարիչների միությունում Բագրատ Սրբազանին ու նրա առաջնորդած երթի մասնակիցներին դիմավորեցին գրկախառնությամբ, սիրով հյուրընկալեցին, պատմեցին միության խնդիրների մասին։

ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին Գրողների միությունում դիմավորեցին բացականչություններով, ծափահարություններով։ Բազմաթիվ Գրողներ դեռ նրա այցից շատ առաջ դուրս էին եկել Միության շենքի բակ ու սպասում էին Սրբազանին ու նրա առաջնորդած երթի մասնակիցներին։

Նա նախօրեին հայտարարել էր, որ վաղը առավոտյան ինքն այցելելու է ստեղծագործական միություններ՝ Գրողների միություն, Նկարիչների միություն, Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ և այլն։