Գյումրի-Աբովյան-Երևան երթը մեկնարկել է

Այսօր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը 13:00-ից Չարենցավանի Վերածննդի Հրապարակից կուղևորվի դեպի Աբովյան։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի օրհնությամբ մեկնարկել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամների երթը դեպի Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։

«Միանում ենք ճշմարտության երթին։ «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը նույն տրամաբանությամբ է ձևավորվել, երթով միանալու ենք Բագրատ Սրբազանի  գլխավորած ընդդեմ կեղծիքի, ընդդեմ ստի քայլերթին»,-Գյումրիում քայլերթից առաջ ասաց մասնակիցներից մեկը։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 4-ին Կիրանցից քայլերթով սկսել են շարժվել Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։

«Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարել էր Բագրատ Սրբազանը։