Այսօր հայկական հարցի տավուշյան դրսևորումն է, մյուս օրը՝ «էրիվանյան»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

«Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Հայաստանի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները» կլոր սեղան-քննարկմանը Հայաստանի հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այսօր ասաց, թե հանրությունն օգտագործում է «ՀՀ իշխանություններ» արտահայտությունը, որն իրականում գոյություն չունի, այլ կա կոլաբորացիոնիստական ռեժիմ։

«Սա վիրավորանք չէ, սա փաստ է: Նիկոլ Փաշինյանի խմբակը տարիներ շարունակ իրականացնում է համագործակցության քաղաքականություն ադրբեջանա-թուրքական ուժերի հետ, որովհետև Երրորդ Հանրապետության հիմքը նախևառաջ արցախյան շարժումն է»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, «Հայկական հարցը սպառված չէ, իսկ ադրբեջանցիների համար չկա առանձին Արցախի հարց, այլ կա հայկական հարցի արցախյան, այսօր՝ տավուշյան դրսևորում, վաղը՝ արցախյան հարցի միջազգային դրսևորում, մյուս օրն էլ կլինի արցախյան հարցի «Էրիվանյան» դրսևորում։ Հետևաբար՝ մենք իրերն իրենց անուններով պետք է կոչենք»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։

 

Մանրամասները՝ տեսանյութում