Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են

Երևանի մետրոպոլիտենի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի համատեղ ջանքերով Մետրոյի Երիտասարդական կայարանում արտաքին և ներքին լուսավորման աշխատանքները ավարտված են, բոլոր քարերը մաքրման են ենթարկվել, քանի որ ավելի քան երեսուն տարի մարման չեն ենթարկվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին:

Դիմելով երևանցիներին` Ավինյանը նշեց. «Երիտասարդական կայարանի մոտ կխնդրեմ ուշադրություն դարձնել լուսավորությանը, այն ամբողջապես արդիականացվել է, նաև ներսում է արդիականացվել»: