Բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ ոստիկաններն ընդգծված կոպիտ և անհարգալից վարք են դրսևորել

Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական բաժանմունքում, քաղաքի տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին: Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը։ «Որքան խնդիրը ներքաղաքականից ազգայինի է վերածվում, այնքան իշխանության գործողություններն առավել կոշտ բնույթ են կրում:

Շատերի համար էլ Նիկոլի թասիբ պահելը աչքի ընկնելու և պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել»,- նշել է պատգամավորը: