Վանաձոր-Ալավերդի ճանապարհը փակել են «ՀայաՔվեի» անդամները (տեսանյութ)

Վանաձոր-Ալավերդի ճանապարհը փակել են «ՀայաՔվեի» անդամները։

Հայաստանի տարածքում այսօր զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել։

Փակ են Երևան-Թբիլիսի, Երևան-Գյումրի, Երևան-Մարտունի, Երևան-Մեղրի ավտոճանապարհները, Ապարան-Վանաձոր ճանապարհը Ալագյազի հատվածում փակ է։

Փողոցներ են փակվել նաև Երևանում. մասնավորապես, այս պահի դրությամբ փակված է Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը՝ Ներքին գործերի նախարարության դիմաց: