Մենք սպասում ենք Փաշինյանի մասնակցությանը ԵԱՏՄ գագաթնաժողովին․ Օվերչուկ

Ռուսական կողմը սպասում է մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը։ «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մենք սպասում ենք»,- պատասխանել է Օվերչուկը հարցին, թե Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է գագաթնաժողովին։

Հիշեցնենք՝ Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ 2023-ի դեկտեմբերին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ իր և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը բարձր մակարդակով կանցկացվի 2024 թվականի մայիսին Մոսկվայում։