Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը

Հաջակցություն տավուշեցիների՝ այս պահին քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը։ Քաղաքացիները վանկարկում են «Նիկոլ դավաճան», «Նիկոլ թուրք»։

Տեղում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված, փորձում են բացել ավտոճանապարհը։ Ոստիկանությունը քաղաքացիներին ժամանակ տվեց՝ մայրուղին բացելու համար։ «Մեկ րոպեից մեր գործողությունն անում ենք, եթե ճանապարհը չբացեք»։

Այսօր Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը գնացքով մեկնել է Գյումրի։

Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը շարունակում է փակ մնալ: Դրա հետ մեկտեղ տավուշցիները փակել են նաև Կիրանցի կամուրջը, քանի որ ըստ շրջանառվող լուրերի, այսօր այդ հատվածում ականազերծման աշխատանքներ են իրականացնելու:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը: