Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ

Սյունիքում տրամադրությունները լարված են ու, բնականաբար, ի աջակցություն տավուշցիների են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։

Հետաքրքրվել էինք, թե ինչ են մտածում Գորիսում, ակցիաներ չե՞ն նախաձեռնելու, չե՞ն կանգնելու տավուշցիների կողքին, քանի որ 2020 թվականին Տավուշում չէին հասկացել իրականացվող ապօրինի սահմանազատման վտանգավոր հետեւանքները ու ակցիաներ չէին աջակցել Սյունիքին։

Տիկին Յոլյանն արձագանքեց՝ «Լավ ենք հասկանում կատարվողը։ Այսօր երեկոյան ջահերով երթ ունենք, դրանից հետո, եթե ինչ- որ բան ծրագրվի կամ սկսվի կիմանաք, կերևա, այս պահին ոչինչ չգիտեմ, որ ասեմ»։