Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից

Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից։

«Ես` Արայիկ Դավիթբեկի Ղարիբյանս, ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա: Դիմում եմ Շենգավիթի շրջանի երկրապահ կամավորական միության նախագահին ինձ ազատել երկրապահ կամավորական միության շարքերից»,- գրել է նա: