«Հայերը համաձայնել են ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել»․ Ալիև

Հայկական կողմը  համաձայնել է «խաղաղության պայմանագրում» չներառել Լեռնային Ղարաբաղի մասին դրույթը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի» գործոնն այլևս գոյություն չունի. հայերը համաձայնել են այն չներառել խաղաղության համաձայնագրում։ Սա նշանակում է, որ հիմնական խոչընդոտն այլևս չկա»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

«Եթե նրանք կառչեն ինչ-որ ոչ առանձնապես կարևոր տերմիններից, ապա դա ակնհայտորեն կնշանակի, որ նրանք ցանկանում են օգտագործել այս ժամանակը էլ ավելի զինվելու և նորից մեր վրա հարձակվելու համար։ Բայց մենք նրանց նման հնարավորություն չենք տա»,- հավելել է Ալիևը։