«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել էին Երևան-Բագրատաշեն միջպետական ճանապարհը (տեսանյութ)

Հաջակցություն տավուշցիների արդար պայքարի` «ՀայաՔվե» նախաձեռնության անդամներն այսօր արգելափակել են Երևան-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհն Օձունի խաչմերուկում և Բավրայի սահմանային անցակետը:

Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մենք հիմա Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի վրա ենք՝ Ալավերդու հատվածում: Այստեղից նաև Օձունի խաչմերուկն է: «Հայաքվե»-ի անդամները ակցիա են իրականացնում  հաջակցություն Տավուշի մեր բոլոր հայրենակիցների, որոնք այս պահին Ոսկեպարում, Բաղանիսում, Բերքաբերում ու Կիրանցում փորձում են պաշտպանել մեր բոլորի հայրենիքը, մեր բոլորի տարածքները:

ՀՀ-ում իշխող ապօրինի վարչակարգը փորձում է աճուրդի հանել և հանձնել մեր բոլորի տարածքները, մեր հողերը, ներառյալ այնտեղ ապրող մարդկանց տները, միջպետական ճանապարհը և այլն: Մենք դա չենք կարող հանդուրժել»:

Այստեղ է նաև Լոռու մարզի ոստիկանապետը, որը հորդորում է բացել ճանապարհը:

Նա ոստիկաններին հրահանգեց արագ ազատել ճանապարհը. «Ամեն րոպե էստեղ կարող է փլուզում լինել, ով է դրա պատասխանը տալու: Պետք չի մեքենաները կայանել այդտեղ»:

Ի վերջո ճանապարհը բացվեց: