Թվային քվեարկությունը մեծ թերություն ունի․ թուղթը պետք է մնա. Վահագն Հովակիմյան

«Բոլոր այն երկրները, որոնք անցել են բացառապես թվային քվեարկության, կամաց-կամաց հետ են վերադառնում թղթայինին։ Թվային քվեարկությունը մի հատ մեծ թերություն ունի, երբ, որ կա վիճարկում՝ հնարավոր չէ ապացուցել»,-ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ զեկուցելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումը։

Նրա ներկայացմամբ՝  երբ չկա թուղթը՝ քվեաթերթիկը և որևէ քաղաքական ուժ հայտարարում է, որ ընտրությունները կեղծված են,  եթե չկա թղթային հենքը, ապա՝ վերջ՝ այդ կասկածը մնում է  չփարատված։

Հովակիմյանի խոսքով՝ բողոքի դեպքում ֆիզիկապես հնարավոր է թվային տարբերակը վերահաշվարկել և կասկածները փարատել։

«Ժողովրդավարությունը և լեգիտիմության կարևորությունը հաշվի առնելով, թուղթը պետք է մնա»,-ասաց Վահագն Հովակիմյանը։