Պուտինն ու Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել ՌԴ սահմանապահների հարցը․Պեսկով

Կրեմլից հայտնում են, որ Երևանից դեռևս որևէ ազդանշան չեն ստացել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հետ կապված ՌԴ սահմանապահների դուրսբերման վերաբերյալ։ Ռուսական ՏԱՍՍ լրատվական ծառայության փոխանցմամբ, այս մասին այսօր ճեպազրույցի ընքացքում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«ՌԴ սահմանապահների, ինչպես նաև՝ մի շարք այլ հրատապ հարցեր մոտ ապագայում կարող են քննարկել ՌԴ և ՀՀ ղեկավարները», – իր խոսքում նշել է Պեսկովը։