Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դաշնակից համարել. Լավրով

Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և տնտեսական զարգացման համար։ «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք բոլոր դեպքերում դաշնակիցներ ենք Հայաստանի հետ։ Շարունակում ենք համարել դաշնակիցներ։ Մենք իրավական առումով դաշնակիցներ ենք։ Կարծում եմ, ոչ միայն իրավական առումով, այնտեղ կան մարդիկ, ովքեր հասկանում են Ռուսաստանի կարևորությունը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման համար»,-ասել է Լավրովը Sputnik ռադիոյին, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին և «Գովորիտ Մոսկվա»-ին տված հարցազրույցում։