Արդեն 6 տարի է, որ քաղաքական ու ոչ քաղաքական դիսկուրսը Հայաստանում ձեւավորում է մեկ անձ․ քաղաքագետ

Արդեն 6 տարի է, որ քաղաքական ու ոչ քաղաքական դիսկուրսը Հայաստանում ձեւավորում է մեկ անձ եւ դուք գիտեք այդ մեկ անձի անունը։

Ոչ միայն նրա խրթին, հաճախ տգետ մտքերն են, ըստ էության, միակ քննարկման թեման, այլեւ նրա գլխարկը, մորուքը, հագուստն, ընտանիքի անդամները ….։ Փաստորեն նա միակ newsmaker-ն։ Ու երբ մի քանի օրով չի երեւում պոդիումում, ինֆորմացիոն դաշտը մնում է ամուլ։

Այս 6 տարիների ընթացքում չեմ հիշում դեպք, որ որեւէ այլ միտք, կամ մտքեր հիշեցնող բաներ քննարկվեն, որը նրա անձին չառընչվի, կամ նրա արարքների հետեւանքը չլինի։

Դա հավաքական մտքի ամլության ցուցանիշն է։ Ընդդիմությունը, կամ այլընտրանքը կարող է առաջանալ միայն մի դեպքում, երբ նորություններ ստեղծողը, դիսկուրս ձեւավորում փոխվի։

 

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից