Դատախազությունը պահանջում է բեկանել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արդարացման դատական ակտը

Դատախազությունը պահանջում է բեկանել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, փաստաբան Արսեն Բաբայանի արդարացման վճիռը և մեղավոր ճանաչել նրանց։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, արդարացրել է Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին՝ առաջադրված մեղադրանքներում։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատախազ Վահագն Պողոսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել արդարացման դատական ակտը և մեղավոր ճանաչել մեղադրյալներին։ Նկատենք, որ դատախազը միաժամանակ պահանջել է պաշտոնեական կեղծիքի դրվագով քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, իսկ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դրվագով՝ դատապարտել ազատազրկման և կիրառել համաներում։

Բողոքը գտնվում է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանում։ Այն կքննվի դատավոր Կարեն Ամիրյանի նախագահությամբ, դատական կազմում ընդգրկված են նաև դատավորներ Արթուր Նահապետյանը և Անի Մարտիրոսյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։