Կիևին ԱՄՆ-ի օգնության հետաձգումը կարող է օգնել Ռուսաստանին ապագայում հաջողության հասնել մարտի դաշտում. ISW

Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցության շարունակական ձգձգումը սահմանափակում է արդյունավետ պաշտպանական գործողություններ իրականացնելու Կիևի հնարավորությունը՝ միաժամանակ Ռուսաստանին հարձակողական հնարավորություններ տրամադրելով, գրում են Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) փորձագետներն իրենց վերջին զեկույցում։

Այս դինամիկան կարող է օգնել ռուսական ուժերին ապագայում օպերատիվ առումով նշանակալի հաջողությունների հասնել:

Ռուսաստանը և Ուկրաինան ներգրավված են օդային տարածքում նորարարությունների և հարմարվողականության մշտական ​​մրցավազքում. Ռուսաստանը շարունակում է ճշգրտել իր հարվածների ժամկետները, մասշտաբները, կազմը և թիրախները՝ փորձելով ներթափանցել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգ։

ԱՄՆ-ի ռազմական օգնության զգալի ձգձգումները արդեն իսկ ստեղծել են հրթիռների պակաս Ուկրաինայում և խոչընդոտում են զարգացող ռուսական հարձակումներին հարմարվելու կարողությանը:

Այս ամենը ստիպում է Ուկրաինային բարդ որոշումներ կայացնել թիկունքի և առաջնագծի ստորաբաժանումների միջև հակաօդային պաշտպանության համակարգերի բաշխման վերաբերյալ, ինչի արդյունքում առաջնագծի զորքերը դառնում են ավելի խոցելի օդային հարձակումների նկատմամբ։

Միայն ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել հակաօդային պաշտպանության համակարգեր այն մասշտաբով, որն անհրաժեշտ է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հնարավորությունները զգալիորեն մեծացնելու համար, եզրակացնում են վերլուծաբանները։