Զուրաբիշվիլին շտապ դիմել է Մակրոնին ու Միշելին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի քննարկման արդյունքում երկրում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ շտապ դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Զուրաբիշվիլին հույս ունի, որ այդ հարցը կդիտարկվի Եվրախորհրդի արտահերթ նիստում, որը տեղի կունենա Բրյուսելում ապրիլի 17-18-ը։

Ավելի վաղ Վրաստանի նախագահը «անմիջական սադրանք» և «ապակայունացման ռուսական ռազմավարություն» էր անվանել իշխանությունների փորձը «ընդունելու օրինագիծը բնակչության կամքի դեմ և ի հեճուկս գործընկերների դժգոհության»։