Հայաստանի ռեսուրսները սահմանափակ են մեր դեմ գեներացվող ադրբեջանական քարոզչական ողջ աղբին պատասխանելու համար

Հայաստանի ռեսուրսները սահմանափակ են մեր դեմ գեներացվող ադրբեջանական քարոզչական ողջ աղբին պատասխանելու համար։

Խնդիրն ավելի է բարդանում, երբ մեր դեմ Ադրբեջանում պետական մակարդակով և շատ լուրջ ֆինանսներով գեներացվող թեզերը մի հատ էլ միս ու արյուն են ստանում հայաստանյան միջավայրում, և, հաճախ ստացվում է, որ մասնագետը պետք է պատասխանի ոչ թե ադրբեջանական քարոզչությանը, այլ դա արդարացնող իր սեփական իշխանություններին։

Խնդիրը կրկնակի է բարդանում, երբ թշնամական պետությունը մեծ հաշվով թքած ունի ցանկացած ճշմարտության կամ միջազգային կարծիքի վրա, երբ խոսքը վերաբերում է սեփական երկրում տարվող քարոզչությանը։

Մոտ մեկ ամիս առաջ Ադրբեջանի ՀԿ-ների պետական աջակցության գործակալությունը Ալիևի հրամանով ֆինանսավորման է երաշխավորել 400-ից ավել նոր ծրագիր (կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ), որոնց վերնագրերից արդեն պարզ է, որ միջոցները ուղղվել են հակահայկական քարոզչության և Հայաստանի Հանրապետությունը որպես Ադրբեջանի պատմական տարածք ներկայացնելուն, ադրբեջանական հասարակության ուղեղի մեջ դաջելուն, որ չկա Հայաստանի Հանրապետություն, այլ կա Արևմտյան Ադրբեջան։

Ի՞նչ են անում մեզ մոտ՝ ի պատասխան այս ամենի։ Կրկնում են Ադրբեջանում գեներացվող քարոզչությունը և առաջարկում սեփական քաղաքացիներին գտնել Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի կողմից «ադրբեջանականացված տեղանունները» և եթե չեն կարողանում դա անել, ուրեմն ընդունել, որ այդ անունների տակ պահանջվող վայրերը ադրբեջանական են և պետք է հանձնվեն։

Լուսանկարում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկի մի կտոր է, որոնք գրեթե բոլորը սկսվում են «Արևմտյան Ադրբեջան» (Qərbi Azərbaycan) կապակցությամբ։

Առաջարկվող տրամաբանությամբ մենք պետք է Հայաստանը հանձնենք և դուրս գանք մեր երկրից, քանի որ մեր պետության քարտեզի վրա գրված է «Հայաստանի Հանրապետություն», իսկ մեզանից մեր երկիրը պահանջում են «Արևմտյան Ադրբեջան» անվան տակ։

Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից