Իսրայելը հայտնել է, որ Իրանը պատասխանատվություն կկրի տարածաշրջանում բռնության թեժացման համար

Իրանը պատասխանատվություն կկրի տարածաշրջանում բռնության թեժացման համար, շաբաթ հայտնել է Իսրայելի Զինված ուժերի ներկայացուցիչ, դերծովակալ Դանիել Հագարին, տեղեկացրել է Reuters-ը։

«Իրանը պատասխանատվություն կկրի իրավիճակի հետագա թեժացման համար։ Իսրայելը բարձր մարտական պատրաստվածության վիճակում է։ Մենք բարձրացրել ենք Իսրայելը իրանական հետագա ագրեսիայից պաշտպանելու մեր պատրաստվածությունը։ Մենք եւս պատրաստ ենք պատասխան տալ»,- նշվել է Հագարիի հայտարարությունում։

Այս հայտարարությունը հրապարակվել է Իրանի ԻՀՊԿ-ի կողմից իսրայելական նավի զավթման մասին տեղեկությունից հետո։

Դամասկոսում Իրանի հյուպատոսության դեմ իսրայելական գրոհի հետեւանքով ապրիլի սկզբին զոհվել է 13 մարդ, այդ թվում 7 զինվորական խորհրդական, որոնք օգնում էին սիրիական կառավարական զինվորականներին ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում։