Հանձնել Տավուշի 4 գյուղերը՝ նշանակում է թուրքին հանձնել Հայաստան մտնող գազամուղի փականը

Հանձնել Տավուշի 4 գյուղերը՝ նշանակում է Հայաստանը դատապարտել նույն ճակատագրին, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ։

Դա նշանակում է շատ կարճ ժամանակում թուրքին հանձնել Հայաստան մտնող գազամուղի փականը, երկաթգիծը և դեպի Վրաստան գնացող ավտոմայրուղին։ Իսկ այդտեղից վերադարձը դեպի 1990-ականների սկզբի ցրտի, սովի ու մթի դժնդակ տարիներ հաշված ամիսներ են։

Ուրեմն, լա՛վ մտածեք, հայրենակիցնե՛ր։ Ձերբազատվե՛ք թմբիրից, ոտքի կանգնե՛ք։ Ով ուզում է հանձնել այդ տարածքները, դուռ է բաց անում Հայաստանի ոչնչացման։

Պետք է դա թույլ չտալ, պետք է ամեն գնով պաշտպանել մեր տարածքները․ հնարավոր է, դա լինելու է մեր նոր Սարդարապատը։

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից