Apple-ը նոր երջանկության նամակներ է ուղարկել, եթե ստացել եք, ուրեմն ձեզ վարակել են

Մեդիափորձագետ, ՏՏ անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է Pegasus լրտեսական ծրագրով նոր վարակների մասին։

«Apple-ը նոր երջանկության նամակներ է ուղարկել, եթե ստացել եք, ուրեմն ձեզ վարակել են կամ անհաջող կերպով փորձել են վարակել Pegasus-ով։ Գրեք Cyberhub.am-ին, անձամբ ինձ, Արթուր Պապյանին կամ մեր գործընկերոջը` Ռուբեն Մուրադյանին»,- գրել է Մարտիրոսյանը։

Apple-ից նման նամակներ ստացած քաղաքացիների համար Սամվել Մարտիրոսյանը նաև հրապարակել է հոդված և տեսանյութ այն մասին, թե ինչ անել նման դեպքում։