Կաջակցենք Հայաստանին՝ ձգտելու դեպի պայծառ ապագայի․ Սամանթա Փաուեր

Անցյալ շաբաթ Բրյուսելում վերահաստատեցի Հայաստանին աջակցելու՝ Միացյալ Նահանգների հանձնառությունը։ Այդ մասին X-ի միկրոբլոգում գրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը՝ անդրադառնալով Փաշինյանի հետ բրյուսելյան հանդիպմանը։

Փաուերը նշել է, թե կաջակցեն Հայաստանին՝ խորացնել ժողովրդավարական բարեփոխումները, ընդլայնել տնտեսությունը և ձգտել դեպի պայծառ ապագա: