Միջադեպ ու հրաձգություն՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին․ ՀՀ ԱԱԾ

Այսօր Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկ հատվածում ՀՀ քաղաքացի հանդիսացող հովիվը մոլորված հոտը փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում, հայտնում է ԱԱԾ-ն: Երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել:

Միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունի մեկ վիրավոր:

Ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը: Հովիվը նույնպես գտնվում է ՀՀ տարածքում:

ՀՀ ԱԱԾ-ն պատրաստ է համատեղ քննության, բայց դրանից անկախ՝ ՀՀ Սահմանապահ զորքերը իրականացնում են սեփական քննությունը։