Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով դատավճիռը հավանաբար կհրապարակվի վաղը

«Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով հիմնական դատալսումները շարունակվելու և ավարտվելու են վաղը՝ ապրիլի 11-ին։ Հավանաբար, վերդիկտը կհրապարակի նույնպես վաղը»,-տեղեկացնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Դատական նիստը տեղի կունենա ժամը 17:00-ին՝ Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում (Տիգրան Մեծի 23/1):

Մելիքյանը հիշեցնում է, որ նախորդ դատական նիստն ընդհատվեց Մալյանի վերջին խոսքի ընթացքում, երբ դատարանն անսպասելիորեն հայտարարեց, որ դատալսումները կշարունակվեն դռնփակ ռեժիմով։ Մալյանը գրավոր հրաժարվեց դռնփակ նիստին մասնակցելուց, իսկ դատարանը դռնփակ նիստում որոշեց վերադառնալ բռնբաց ռեժիմի։
«Այսպիսով, վաղվա նիստը լինելու է ԴՌՆԲԱՑ, այսինքն՝ մուտքն ազատ է լինելու թե՛ լրատվամիջոցների և թե՛ քաղաքացիների համար (բացառությամբ՝ դատարանի գնահատմամբ «դատական նիստի կարգը խախտած» քաղաքացիների)։
Հիշեցնեմ նաև, որ Մալյանն անազատության մեջ է 2023թ. սեպտեմբերի 20-ից։ Արդեն շուրջ 7 ամիս»,-նշում է Մելիքյանը։