Քաղբանտարկյալ Աշոտյանի գործով դատական նիստը չմեկնարկած՝ ընդմիջվեց․ Աշոտյանին ՔԿՀ-ից դատարան տեղափոխող մեքենան փչացել է

ՀՀԿ փոխնախագահ Արմ են Աշոտյանի գործով դատական նիստի մեկնարկին քարտուղարը տեղեկացրեց, որ նիստին չի ներկայացվել մեղադրյալ Արմեն Աշոտյանը, չեն ներկայացել պաշտպան Էմին Բեգլարյանը, Ռուբեն Մելիքյանը և այլք։

«Հաշվի առնելով, որ նշանակված ժամին մեղադրյալ Արմեն Աշոտյանը չի ներկայացվել, ըստ դատարանի ունեցած տեղեկությունների, ճանապարհին են։ Մեղադրյալ Մարթա Սիմոնյանի պաշտպանները չեն ներկայացել, դատարանը հայտարարում է ընդմիջում մինչև մեղադրյալների ներկայանալը, որից հետո կշարունակի նիստը»,-հայտարարեց դատավոր Վահե Դոլմազյանը։

Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ  քրեակատարողական ծառայության «Մայբախի» խափանման պատճառով Արմեն Աշոտյանին դեռ դատարան չեն բերել։

Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստին քննարկվելու է կալանքի ժամկետը երկարաձգելու կամ այն վերացնելու հարցը, ինչի համար երաշխավորագրեր են ներկայացնելու ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։