ԵԽ պատգամավորները ֆոն դեր Լյայենին և Բլինքենին կոչ են արել ապահովել Հայաստանի անվտանգությունը

Եվրախորհրդարանի  խմբակցությունների  պատգամավորները Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին կոչ են արել ապահովել ՀՀ անվտանգությունը։ Այս մասին իր X-ի միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն։

«Ադրբեջանը սպառնում է Հայաստանին, պետք է ապահովել Հայաստանի անվտանգությունը»,- գրել է ԵԽ պատգամավորը։

«Բաքուն Հայաստանին մեղադրում է ոչ իրական սադրանքներում, իսկ ՌԴ-ն առիթ է փնտրում Հայաստանին պատժելու համար դեպի Եվրոպա շրջվելու համար»,- նշված է ԵՄ և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին ուղղված նամակում։