Բաքուն մեղադրել է Հայաստանին «ագրեսիվ պահվածքի մեջ»

Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել և մեղադրել Հայաստանին «ագրեսիվ պահվածքի մեջ»։

Բաքվից հայտարարում են, թե Հայաստանը պետք է ապացուցի, որ լրջորեն է վերաբերվում խաղաղության գործընթացին․ «պետք է ձեռնպահ մնա վիճահարույց հայտարարություններից և սադրիչ քայլերից, հարգի միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները»։

«Ադրբեջանն իր հերթին լրջորեն կկանխի իր դեմ ուղղված սպառնալիքները տարածաշրջանում և կշարունակի ջանքերը խաղաղության և շինարարության հաստատման ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։