Վերին Լարսի երթևեկությունը փակվել է ձնահոսքի սպառնալիքի պատճառով

Ձնահոսքի սպառնալիքի պատճառով վրաց-ռուսական սահմանի (Վերին Լարս անցակետ) ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկությունը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտի համար: Դրա մասին հայտնել է Sputnik Грузия-ն:

Ըստ Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի՝ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ճանապարհը մի քանի ժամ բացվել է մարդատար ավտոմեքենաների համար, սակայն ձնահյուսի վտանգի մեծացման պատճառով կրկին փակվել է։