«Ազատություն քաղբանտարկյալներին». ազատությունից ապօրինի զրկված անձանց լուսանկարները հասարակական տրանսպորտի վրա

Երևանի հասարակական տրանսպորտի վրա շարունակում են հայտնվել Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կողմից ազատությունից ապօրինի զրկված անձանց՝ քաղբանտարկյալների լուսանկարները։

Մասնավորապես, Երևանի ավտոբուսների վրա հայտնվել են «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի և Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանի լուսանկարները, որոնց վրա գրված է՝ «Ազատություն քաղբանտարկյալներին»։

Լուսանկարներն արված են մայրաքաղաքի տարբեր հատվածներում։