Ադրբեջանը ծրագրել է լոկալ գործողություններ բնակավայրերում՝ հատուկջոկատայինների ներգրավմամբ

Ստեղծված լարվածության ֆոնին Ադրբեջանի ՊՆ-ն «կոմանդո» ջոկատներով վարժանքներ է անցկացնում։ Այս մասին գրում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Եթե նայեք այս կադրերին, շատ պարզ կդառնա, որ խաղարկվում է բնակավայրերում մարտեր վարելու տակտիկան։ Ինչպես վերջերս Բաքվի ահաբեկչական ծրագրերը բացահայտել էր իրենց պատգամավորներից Ռասիմ Մուսաբեկովը, Ադրբեջանը նպատակ ունի ոչ թե լայնածավալ պատերազմի, այլ ծրագրել է լոկալ գործողությունների բնակավայրերում՝ հատուկ ջոկատայինների ներգրավմամբ՝ առանց հստակ որեւէ կետում կանգ առնելու միտումի։

Ադրբեջանը չափազանց պարզ է խոսում իր նպատակների մասին, որոնք կանխել հնարավոր է ոչ թե միակողմանի զիջումների, այլ կազմակերպված ռազմական, քաղաքական ու տեղեկատվական աշխատանքի միջոցով»,- գրում է փորձագետը։

Ադրբեջանի վարժանքների տեսանյութն այստեղ։