Արցախից բռնագաղթածներին կվերադարձվեն գրավադրված մոտ 30 կգ ոսկին և կներվեն վարկային պարտավորությունները

«Նախկինում ընդունված որոշմամբ ԼՂ կառավարության և նրա ստեղծած հիմնադրամների ինչպես նաև ֆիզիկական անձանց նկատմամբ ՀՀ առևտրային բանկերի, վարկային և ապահովագրական կազմակերպությունների դրամային պահանջները զիջվել են ՀՀ կառավարությանը, որոնց դիմաց վերջիններիս օգտին թողարկվել են գանձապետական պարտատոմսեր»,-կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրեց, որ կառավարության զիջված պարտավորությունների կազմում ներառված են նաև ՀՀ ֆինանսական կազմակերպությունների առջև ֆիզիկական անձանց ոսկյա իրերի գրավադրման վարկային պարտավորությունները։
«Խոսքը մասնավորապես 6 հազար քաղաքացու մոտ մոտ 2.8 մլրդ դրամի վարկային պարտավորությունների մասին է։ Նախագծով առաջարկվում է ներել ոսկյա իրերի գրավադրմամբ տրամադրված սպառողական վարկերով առանձին ֆիզիկական անձանց մինչև 5 մլն դրամ վարկային պարտավորոթյունները և հնարավորություն տալ վերադարձնել ի ապահովում այն վարկերի գրավադրված ոսկյա իրերը»,- հայտնեց ֆինանսների նախարարը, նշելով, որ ֆինանսական կազմակերպություններում շարունակվում է պահվել  շուրջ 1800 քաղաքացու մոտ 30 կգ քաշով մոտ 7800 հատ ոսկյա իր։

Նա հայտարարեց, որ շահառու անձինք կարող են դիմում ներկայացնել Ֆինանսների նախարարություն՝ պարտքի ներման համաձայնագիր կնքելու համար։