Հանրապետական լինելը ապրելակերպ է

Հանրապետական լինելը ապրելակերպ է: Լինել պահպանողական, սիրել ընտանիքը և պետությունը: Անել ամեն ինչ, որպեսզի այն լինի անկախ, ինքնիշխան և ոսոխի արնոտ ձեռքերից պաշտպանված:

Հանրապետական լինել նշանակում է իմանալ քո սեփական պատմությունը, չուրանալ նրանց, ովքեր կերտեցին այն,դառնալ արժանի ժառանգ և շարունակել այդ ուղին:

Հանրապետական լինելը պատիվ է և այսօր Հանրապետականը դառնում է 34 տարեկան:

Շնորհավոր, իմ կուսակցություն: Միասին մենք կշարունակենք մեր պատմական ճանապարհը և նորից ոտքի կկանգնենք ու ողջ աշխարհին ցույց կտանք, թե ով է իրական անկոտրուն և պայքարող ՀԱՅԸ:

Արմեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից