«Երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք չլինել նիկոլ». Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը շնորհավորել է Փաշինյանին՝ ապրիլի 1-ի առթիվ

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը «Արմավիր» ՔԿՀ-ից շնորհավորանք է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «մասնագիտական տոնի առթիվ»:

«Աշխարհում բոլորն այս օրը նշում են որպես հումորի և միմյանց հետ կատակելու օր։ Հայ ժողովրդի համար, սակայն, այս օրը խորհրդանշում է մանկուրտների իշխանության պարագլխի էությունը։ Ստի, կեղծիքի, դավաճանության և աղետի հետ ասոցացվող և վերոթվարկվածների հոմանիշը դարձած ռեժիմի պարագլխի տոնը ասենք շնորհավոր։

SutNikol-ը շատ շուտով անցյալում է մնալու՝ իր հետևից թողնելով միայն ամոթ ու խայտառակություն և ապագա սերունդներին պատգամ՝ երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք չլինել նիկոլ…»,- գրել է նա: