Զելենսկին պաշտոնից ազատել է իր առաջին օգնականին, նաև մի քանի խորհրդականների

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնից ազատել է իր առաջին օգնական Սերգեյ Շեֆիրին և մի քանի խորհրդականների, տեղեկացրել է «Украинская правда»-ն՝ հղում կատարելով նախագահի հրամանագրերին։

Ուկրաինայի նախագահը, Շեֆիրից բացի, ազատել է նաև մի քանի խորհրդականների, որոնց մեջ են Միխայիլ Ռադուցկին, Սերգեյ Տրոֆիմովը և Օլեգ Ուստենկոն։

Ազատվել են նաև կամավորական գործունեության հարցերով արտահաստիքային լիազոր Նատալյա Պուշկարյովան և պաշտպանների իրավունքների ապահովման հարցերով լիազոր Ալյոնա Վերբիցկայան։

Շեֆիրը Զելենսկու վաղեմի բարեկամն է, բիզնես-գործընկերը, գրել է ուկրաինական ԶԼՄ-ն։

Նրանք ավագ եղբոր՝ Բորիսի և Զելենսկու հետ ստեղծել են «Կվարտալ 95» ստուդիան։