Բաքուն պարզաբանել է, թե ինչու Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը չի հեռարձակել

Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը մարտի 28-ին չի հեռարձակել ապօրինաբար Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցը` չնայած մարտի սկզբից այդ մասին անոնսներ են թողարկել։

«Հարցազրույցների հեռարձակումը կախված է ոչ միայն մեզանից։ Մենք կանգնած ենք հարցի առաջ, թե որքանով է նպատակահարմար այն հրապարակել հիմա։ Ճիշտ է, մարտի սկզբին հայտարարություն էինք տարածել։ Սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ հարցազրույցի հրապարակման հետ կապված որոշ պարզաբանումներ են անհրաժեշտ»,- տեղական ԶԼՄ-ներին հայտնել է AzTV  հեռուստաալիքի մամուլի քարտուղար Ռուֆաթ Սեիդովը։