Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների բնույթն ազդում է մարդկության ապագայի վրա. Սի Ծինփին

Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների բնույթն ազդում է ոչ միայն երկու երկրների ժողովուրդների բարեկեցության, այլև մարդկության ապագայի վրա։  Այս մասին Պեկինի Ժողովրդական Մեծ դահլիճում կայացած ամերիկյան գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Երկու երկրների ժողովուրդների բարեկեցությունը, ինչպես նաև մարդկության ապագան և ճակատագիրը կախված է նրանից, թե արդյոք Չինաստանը և Միացյալ Նահանգները կհամագործակցեն միմյանց հետ կամ կհակադրեն միմյանց», – նրա խոսքերը մեջբերում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

ՉԺՀ առաջնորդի պնդմամբ, «քանի դեռ երկու կողմերը միմյանց համարում են գործընկերներ, հարգում են միմյանց շահերը, խաղաղ գոյակցում են և համագործակցում են փոխշահավետ արդյունքների համար, երկկողմ հարաբերությունները կբարելավվեն»։

Սի Ծինփինը նաև հույս է հայտնել, որ երկու երկրների հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչների միջև փոխշփումների ինտենսիվությունը կավելանա։