Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,  ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ:

ԱԺ նախագահի կարգադրությունից տեղեկանում ենք, որ պատգամավորը Ֆրանսիայում կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մարդու իրավունքերի Եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին:

Վարդանյանը Ֆրանսիա կգործուղվի ապրիլի 3-7-ը: