Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով

Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության: Այդ մասին Известия-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Զինծառայողներ են ուղևորվում Նորվեգիայից, Կանադայից և Միացյալ Նահանգներից՝ Եվրամիության առաքելությունը վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության», – ասել է նա:

ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ 2021 թվականի աշնանը Երևանում կայացած նախարարական հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կոնսենսուսի բացակայության մասին և Հայաստան է հրավիրել Եվրամիության առաքելությանը․

«2021 թվականին ՀԱՊԿ-ը պատրաստ էր Հայաստան ուղարկել իր խաղաղապահ առաքելությունը, որպեսզի նվազեցներ Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածությունը», – նշել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։