Մեր թշնամի պետությունները տարին սկսեցին զորավարժություններով, իսկ ՀՀ-ում տարին սկսվել և ընթանում է ուրացմամբ

Մեր թշնամի պետությունները տարին սկսեցին Նախիջևանում` Իրանի սահմանակից հատվածներում, թուրք-ադրբեջանական զորավարժություններով:

Ադրբեջանական ԶՈՒ պլանավորում են նաև մասնակցել Թուրքիայում կայանալիք մի քանի զորավարժությունների «Kartaran 2024», «Anadolu Ankasi 2024», նոյեմբերին «Maavi Balian»։

Առավել մտահոգիչ են Ադրբեջանի տարածքում այս ընթացքում կազմակերպվող «Կովկասյան Արծիվ» զորավարժությունները, որտեղ ակտիվ դերակատարություն ունեն հատուկ նշանակության «Կոմանդո» ջոկատները, ինչպես նաև մայիս ամսին պլանավորած Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան լեռնային պայմաններում անցկացվող երկու զորավարժությունները։

Այս իրավիճակում տրամաբանական էր, որ Հայաստանը պետք է ակտիվ դիվանագիտական և ռազմաքաղաքական քայլեր ձեռնարկեր, իսկ իրականում տարին սկսվել և ընթանում է ուրացմամբ, կապիտուլյացիայի և հասարակությանը վախի մեջ պահելու, իշխանավորների լափամաններից կառչելու, պետությունը կործանելու միջոցով պատասխանատվությունից խուսափելու տրամադրությամբ։

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից